ՀՀ ներկայացուցիչը բիլիարդի «Կրեմլի գավաթի» եզրափակչում է

ՀՀ ներկայացուցիչը բիլիարդի «Կրեմլի գավաթի» եզրափակչում է

PanARMENIAN.Net - ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի գավաթ» խոշորագույն միջազգային մրցաշարին, որը նաև հայտնի է որպես տարվա կարևորագույն գերմրցաշար։ Մրցաշարն անցակցվում է Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում:

Եռօրյա համառ պայքարի արդյունքում հայ մարզիկը հայտնվել է գերմրցաշարի եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։

Կրեմլի Գավաթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին, հայտնում է Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան:

Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի գավաթին մասնակցելու ուղեգիրը ձեռք է բերել հաղթելով սեպտեմբերի սկզբին Հայաստանի Բիլիարդային սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված Դինամիկ բուրգ խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---