ՀՀ վարչապետը մոտ ապագայում Իրան կայցելի23 սեպտեմբերի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ ապագայում կայցելի Իրան: Այդ մասին հայտնել է Իրանի Մեհր գործակալությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի Նյու Յորքում կայացած հանդիպման վրա հղումով: Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր են փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |