ՀՀ վարչապետը մոտ ապագայում Իրան կայցելի

ՀՀ վարչապետը մոտ ապագայում Իրան կայցելի

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ ապագայում կայցելի Իրան: Այդ մասին հայտնել է Իրանի Մեհր գործակալությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի Նյու Յորքում կայացած հանդիպման վրա հղումով:

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր են փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---