Երևանում Այվազովսկու ցուցահանդեսը մեկ շաբաթում մոտ 4000 մարդ է այցելել23 սեպտեմբերի 2017 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը մեկ շաբաթում 4000 մարդ է այցելել: Այս մասին է վկայում պատկերասրահի ֆեյսբուքյան էջում արված գրառումը: Ցուցահանդեսը կտևի 5 ամիս՝ մինչև հունվարի 15-ը՝ Այվազովսկու արվեստի երկրպագուներին ներկայացնելով մեծ ծովանկարչի 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական և տասնյակից ավելի այլ աշխատանքներ: Ցուցահանդեսում ներկայացված է նաև Այվազովսկու ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» խորագրով կտավը, որը երբեք Հայաստանում չէր ցուցադրվել: Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին զուգահեռ բացվել էր նաև մեծ ծովանկարչի կյանքին և ստեղծագործությանը նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |