ՖԻՖԱ-ի Տարվա լավագույն գոլի համար մրցանակի հավակնորդները հայտնի են

ՖԻՖԱ-ի Տարվա լավագույն գոլի համար մրցանակի հավակնորդները հայտնի են

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է խաղաշրջանի լավագույն գոլի համար հանձնվող Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդների անունները:

Հավակնորդների ցուցակում են՝ Քևին-Փրինս Բոատենգը («Լաս Պալմաս»), Ալեխանդրո Կամալգոն («Ունիվերսիդադ դե Կոնսեպսյոն»), Դեյնա Կաստելանոսը (Վենեսուելայի մինչև 17 տարեկանների հավաքական), Մուսա Դեմբելեն («Սելտիկ»), Օլիվյե Ժիրուն («Արսենալ»), Ավիլես Ուրտադոն («Տիխուանա»), Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս»), Օսկարինե Մասուլուկեն («Բարոկա»), Նեմանյա Մատիչը («Չելսի»), Հորդի Մբուլան («Բարսելոնա» մինչև 19տ.), գրում է RT-ն:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Լոնդոնում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զիդանը, Կոնտեն և Ալեգրին հավակնում են տարվա լավագույն մարզչի տիտղոսին ՖԻՖԱ-ի վարկածով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---