Հայ-իրանական «Եվա» ֆիլմը՝ Երևանի կինոթատրոններում23 սեպտեմբերի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը սեպտեմբերի 24-ից կցուցադրվի Երևանի կինոթատրոններում: Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նոր կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարի սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, իսկ պրոդյուսերը՝ Թաղի Ալիղուլիզադեհը։ Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլոք։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |