Times. Լոնդոնը պատրաստ է 40 մլրդ ֆունտ վճարել ԵՄ-ից դուրս գալու համար

Times. Լոնդոնը պատրաստ է 40 մլրդ ֆունտ վճարել ԵՄ-ից դուրս գալու համար

PanARMENIAN.Net - Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է 40 մլրդ ֆունտ ($54 մլրդ) վճարել Եվրամիությունից դուրս գալու համար: Այդ մասին գրել է բրիտանական Times-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Ֆլորենցիայում ունեցած ծրագրային ելույթից հետո:

Պարբերականը մեջբերում է Բրյուսելից 2 աղբյուրի կարծիք: Ըստ թերթի, գումարը 2 բաղադրիչից է կազմված: Մեկը՝ Մեյի կողմից հաստատված պարտավորություններն են, որ Լոնդոնն ունի, քանի որ անդամավճարները ԵՄ բյուջե հաշվարկած են մինչև 2020թ. երբ ավարտվում է բյուջետային շրջանը: Խոսքը այս դեպքում 20 մլրդ ֆունտի մասին է, գրում է ՏԱՍՍ-ը:

Մյուս մասը՝ Մեծ Բրիտանիայի այլ պարտավորություններն են, որոնք, ըստ պարբերականի, պետք է առանձին քննարկվեն, իսկ վճարումները կարող են տարիներ տևել:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է €20 մլրդ (17 մլրդ ֆունտ) վճարել, իսկ ավելի վաղ ասվել էր, որ Բրյուսելի պահանջները շատ ավելի մեծ են և որ ԵՄ-ն պնդում է €100 մլրդ (88 մլրդ ֆունտ) գումարի վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---