Արցախցի քանդակագործը Լեհաստանում Վիքիպեդիայի արձանի հեղինակն է

Արցախցի քանդակագործը Լեհաստանում Վիքիպեդիայի արձանի հեղինակն է

PanARMENIAN.Net - Լեհական Սլուբիցե քաղաքում է կանգնած աշխարհում Վիքիպեդիայի միակ արձանը, որի հեղինակն է արցախցի քանդակագործ Միհրան Հակոբյանը:

Քանդակը կարծես փազլներից բաղկացած գլուբուս լինի անավարտ վերին մասով, որը պահում են գրքերի կույտերի վրա կանգնած մարդկային 4 ֆիգուր, գրում է Rusarminfo-ն:

Մատչելի տեղեկատվությանը և գիտելիքին կանգնեցված այդ արձանը տեղադրվել է Սլուբիցեում 2014-ին, արձանի բարձրությունը 2 մ է:

Միհրան Հակոբյանն Արցախից է, նա հաղթող էր ճանաչվել հայտարարված մրցույթում: Այն ժամանակ նա ուսանում էր Լեհաստանում, ուր մեկնել էր Երևանի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո:

33-ամյա քանդակագործը Արցախի ժողովրդական նկարիչ Արմեն Հակոբյանի ընտանիքում է մեծացել: Նա նաև անիմացիոն ֆիլմեր է նկարահանում: 2013-ին Հակոբյանի անիմացիոն «Անձրևանոցը» ֆիլմը Լեոնիդ Ենգիբարովի պատմվածքի հիման վրա ստացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակը մոսկովյան Short Film Fund փառատոնում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---