Հյուսիսային Կորեայում երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է միջուկային պայթյունի հետևանք լինել

Հյուսիսային Կորեայում երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է միջուկային պայթյունի հետևանք լինել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է միջուկային պայթյունի հետևանք լինել, հայտնում է Չինաստանի սեյսմիկ կենտրոնը (CENC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 16:29-ին միջուկային փորձարկումների վայրից ոչ այնքան հեռու: Երկրաշարժի օջախն ընդամենը մոտ 1 կմ խորության վրա էր:

Հարավկորեական սեյսմագետները ևս 3,0 մագնիտուդով երկրաշարժ են արձանագրել Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներիերի վայերի շրջանում: Սակայն նրանք կարծում են, որ երկրաշարժը բնական ծագում է ունեցել և կապված չէ միջուկային փորձարկումների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասսինա Զերբոն հայտարարել է, որ փորձագետներն ուսումնասիրում են այդ անսովոր սեյսմիկ ակտիվույթունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փհենյանը կարող է ջրածնային ռումբի փորձարկումներ անցկացնել Խաղաղ օվկիանոսում:

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Թրամփը ՄԱԿ ԳՎ ամբիոնից «լիակատար ոչնչացմամբ» է սպառնացել Հյուսիսային Կորեային, իսկ այդ երկրի առաջնորդին «հրթիռով ինքնասպան անվանել, որը կատարում է իրեն և իր ռեժիմը ոչնչացնելու առաքելություն»:

Սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարեց ջրածնային մարտագլխիկի հաջող փորձարկման համար, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:Ըստ գնահատականների ընդհանուր հզորությունը հասել է 160 կիլոտոննային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---