Երևանը ջազ է լսելու. «ԱրմՋազ» նախագիծը տարբեր սերնդի ջազմեններին կհավաքվի մի բեմում

Երևանը ջազ է լսելու. «ԱրմՋազ» նախագիծը տարբեր սերնդի ջազմեններին կհավաքվի մի բեմում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Երևանը ջազ է լսելու: Մի բեմում կհավաքվեն հայտնի ջազմեններ Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ալբերտ Հովհաննիսյանը, Լևոն Մալխասյանը, Արամոն, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Համասյանն ու Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, սկիզբը՝ ժամը 20:00-ին: «ԱրմՋազ» նախագծի շրջանակում անցկացվող համերգի կազմակերպիչը TM Production ընկերությունն է:

10 ձայնասկավառակից բաղկացած «ԱրմՋազ» հայկական ջազի անթոլոգիայի հավաքածուն լույս էր տեսել դեռ 2015 թվականին: Դրանում հավաքված են 1938-2013թթ. հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններն ու կատարումները:

Ջազ երեկոյի ընթացքում կհնչի նախագծի մոտ 120 ստեղծագործությունից առանձնացված ընտրանի, հիմնականում՝ հայ կոմպոզիտորների աշխատանքներ: Ինչպես նախահամերգային ասուլիսին նշել է Արմեն Հյուսնունցը, 2018-ին նշվող հայկական ջազի 80-ամյակին ընդառաջ փորձելու են ներկայացնել հայկական ջազի ամբողջական պատկերը՝ սկսած կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի երաժշտությունից վերջացրած երիտասարդ Տիգրան Համասյանի ստեղածագործություններով:

2017-ին «ԱրմՋազը» հատուկ մրցանակ էր ստացել «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ որպես տարվա լավագույն երաժշտական նախագիծ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---