Համասյանը բարեգործական համերգ կտա Գյումրիում

Համասյանը բարեգործական համերգ կտա Գյումրիում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեծ համերգով կներկայանա հանրաճանաչ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, գյումրեցի Տիգրան Համասյանը։

Մի քանի տարի առաջ Տ.Համասյանը բարեգործական համերգ է տվել Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում: Հասույթն ուղղվել է անօթևան ընտանիքների պայմանների բարելավմանն ու բնակարանների գնմանը:

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով` Համասյանի համերգը կազմակերպվում է ի աջակցություն Գյումրու դրամատիկական թատրոնի հիմնադրամին:

«Համասյանը, իմանալով խնդրի մասին, համաձայնել է օժանդակել և օգնել, իր լուման բերել: Համասյանն իսկական գյումրեցի է, սիրում է իր քաղաքը, ապրում է իր քաղաքով, իր քաղաքի ցանկացած ստեղծագործողի խնդիր համարում է իր խնդիրը: Վստահ եմ, որ ամբողջ Հայաստանից կլինեն հյուրեր, Համասյանի երաժշտությունը տարածություն չի ճանաչում»,-ասել է Վիրաբյանը, գրում է Asparez.am-ը:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում։ Մանկուց սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել, իսկ յոթ տարեկանում ավելի է արտահայտվել սերը ջազի նկատմամբ։ Նա 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթողն է ճանաչվել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---