ՌԴ-ն արգելել է Ադրբեջանից վարակված խնձորի, տանձի և սալորի ներմուծումը

ՌԴ-ն արգելել է Ադրբեջանից վարակված խնձորի, տանձի և սալորի ներմուծումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ ՌԴ սահմանին արգելակվել է Ադրբեջանից ներմուծվող 120 կգ խնձորի, 83 կգ տանձի և 78 կգ սալորի ներմուծումը: Այդ մասին հայտնել է Ռոսսելխոզնադզորի դաղստանյան վարչության մամուլի ծառայությունը:

Մրգի վերոնշյալ տեսակներում հայտնաբերվել է վնասատու՝ արևելյան պտղակեր: Բոլոր դեպքերում ֆիտոսանիտարական հսկողության տեսուչներն արգելել են նշված արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:

Բեռների փոխադրողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Նրանք մեղավոր են ճանաչվել Բույսերի կարանտինի մասին օրենքը խախտելու մեջ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---