Հայաստանցի դիզայների հավաքածուն կներկայացվի Փարիզի նորաձևության շաբաթում

Հայաստանցի դիզայների հավաքածուն կներկայացվի Փարիզի նորաձևության շաբաթում

PanARMENIAN.Net - Հայաստանցի դիզայներ, Arigato բրենդի հիմնադիր Արիգա Թորոսյանի հավաքածուն կներկայացվի Paris Fashion Week SS 2018-ի շրջանակում:

Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է դիզայները, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Փարիզում, նորաձևության շաբաթվա շրջանակում կգործի նրա Ozone անվանումով շոուրումը, որտեղ կներկայացվի 2018-ի գարուն-ամառ կանանց հագուստի հավաքածուն:

«Հավաքածուն կոչվում է Elemental Impression, որի հիմքում 3 հիմնական երկրաչափական տարր կա, որոնք կան բնության մեջ և ոգեշնչում են ստեղծագործելու՝ եռանկյունի, քառակուսի, շրջան: Մարդիկ կամ ամեն օր շփվում են այդ տարրերի հետ, կամ տեսնում են իրենց շրջապատում: Հավաքածուում կտեսնեք, թե որքան մեծ ազդեցություն ունեն երկրաչափական տարրերը մարդու ամենակարևոր ստեղծագործություններից մեկի՝ հագուստի վրա: Ողջ հավաքածուն արտադրված է Հայաստանում»,- ասել է Թորոսյանը:

Սա Թորոսյանի առաջին մասնակցությունը չէ փարիզյան Նորաձևության շաբաթին: Ավելի վաղ նրա հավաքածուն ներկայացվել է Փարիզում մարտին Paris Fashion Week AW 2017-2018 շրջանակում:

Փարիզի Նորաձևության շաբաթը համաշխարհային 4 շաբաթներից ամենակարևորն ու եզրափակիչն է: Այն կանոնավոր կերպով անցկացվում է 1973-ից ի վեր տարին 2 անգամ՝ մարտի սկզբին և սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Հենց այստեղ են տեղի ունենում ամենահայտնի Նորաձևության տների՝ Chanel, Christian Dior, Louis Vuitton, Balmain, Chloé, Nina Ricci, Lanvin, Balenciaga և այլ, ցուցադրությունները:

 Ուշագրավ
Դիտարկումը կիրականացվի հունվարի 16-ին
Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որը տեղեկացրել է վավերացումն ավարտելու մասին
«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է նա
Նա համապատասխան գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում