Անկարան սպառնում է դադարեցնել նավթի տարանցումն Իրաքյան Քրդստանից25 սեպտեմբերի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի բացառում, որ Անկարան կարող է կասեցնել նավթի տարանցումն Իրաքի քրդական ինքնավարությունից՝ անկախության հանրաքվեի պատճառով: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե է ընթանում, որին կտրականապես դեմ է Բաղդադը և աշխարհի շատ երկրներ: Սեպտեմբերի 24-ին Իրանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Իրաքյան Քրդստանի սահմանների մոտ, բացի այդ, Իրանը փակել է երկինքն ավիահաղորդակցության համար: Պաշտոնական Բաղդադը պահանջել է գերտերություններից իր հսկողությանը հանձնել Քրդստանի բոլոր սահմանային անցումները և բոլոր նավթային գործարքները միայն Բաղդադի հետ կնքել: «Երբ խոսքն ազգային անվտանգության մասին է, 300-500 մլն դոլարի տնտեսական կորուստներն այն խնդիր չեն, որի պատճառով տնտեսապես այնպիսի ուժեղ երկիրը, ինչպիսին Թուրքիան է, կարող է անտեսել իր ազգային անվտանգությունը»,-ասել է Յըլդըրըմը NTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի տարածքով Իրաքյան Քրդստանում արդյունահանվող նավթի տարանցումը դադարեցնելու մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրաքյան Քրդստանում ընթացող անկախության հանրաքվեն, ըստ քրդական լրատվամիջոցների, բնականոն է անցնում: Ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության: Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |