Հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած սահմանախախտ է ձերբակալվել

Հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած սահմանախախտ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ռուս սահմանապահները սեպտեմբերի 24-ին հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած սահմանախախտի են ձերբակալել: Միջադեպը տեղի է ունեցել Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Երասխ բնակավայրից ոչ հեռու:

Սահմանախախտը փորձել է անցնել ազդանշանային համակարգը՝ օգտագործելով մանր վայրի կենդանիների համար թողած անցքը:

Խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր և արգելված իրեր չեն հայտնաբերվել: Նա ասել է, որ Իրանի քաղաքացի է, 1985թ. ծնված:

Այժմ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է սահմանախախտի վերաբերյալ տեղեկությունները: Անցնող շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանի խախտման արդեն երկրորդ դեպքն է նույն Արտաշատի սահմանային ջոկատի հատվածում, հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 20-ին Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան բնակավայրի մոտ, ռուս սահմանապահները ձերբակալել էին անհայտ անձի, որն ապօրինաբար հատել էր ՀՀ պետական սահմանը: Պարզվել էր, որ նա Թուրքիայիքաղաքացի է, 1972թ. ծնված

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---