Ֆիննախ. ՀՀ արտաքին պարտքը կավելանա $400 մլն-ով

Ֆիննախ. ՀՀ արտաքին պարտքը կավելանա $400 մլն-ով

PanARMENIAN.Net - 2017-ի տարեվերջին ՀՀ արտաքին պարտքի ավելացումը կլինի մոտ $400 միլիոնի չափով, ներքին պարտքի ավելացումը՝ մոտ $30 միլիոն: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6% կամ` 5.9 միլիարդ դոլար։ Մինչև տարեվերջ պարտքը կմոտենա 58.8%-ի։ Այսպիսով, արտաքին պարտքը կկազմի մոտ $5.4 մլրդ դոլար, ներքինը՝ $1.269 մլրդ», - ասել է Արամյանը, գրում է Aysor.am-ը։

Հայաստանի պետական պարտքը 2016-ին ճշգրտված տվյալներով կազմել է $5.9 մլրդ, որից արտաքինը՝ $4.3 մլրդ: Տվյալները հունիսի 26-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---