Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժից զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը

Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժից զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժի հետևանքով զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը: Նա գրառում է կատարել Twitter-ում տղայի հիշատակին, նրա ընտանիքի և երկրաշարժից բոլոր տուժածների համար:

«Վշտի այս պահին ես Սանտյագոյի ընտանիքի և բոլոր նրանց կողքին եմ, ով հարազատ է կորցրել»,-գրել է Ռոնալդուն:

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը 318 մարդու կյանք է խլել: 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Մեքսիկայի հարավ-արևելքում սեպտեմբերի 19-ին տեղական ժամանակով 18:14-ին: Երկրաշարժին հաջորդել են մի քանի հետցնցումներ: Ստորգետնյա ցնցումները 40-իվ ավելի շենք են փլուզել Մեխիկոյում, փլուզվել է դպրոցը, որտեղ 30 մարդ է զոհվել, այդ թվում 26 երեխա:

Կրիշտիանու Ռոնդալուն 2017/18 խաղաշրջանի 5 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---