Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ-ն պետք է դատապարտի ԼՂ խնդրին կրոնական երանգ տալու Բաքվի փորձը

Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ-ն պետք է դատապարտի ԼՂ խնդրին կրոնական երանգ տալու Բաքվի փորձը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԽՎ-ն պետք է դատապարտի ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալու Բաքվի փորձերը: Այսպիսի հայտարարություն է արել Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպմանը:

Սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: «Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ բացահայտ քարոզում է հայատյացություն` փորձելով նաև արցախյան հիմնախնդրին տալ կրոնական երանգ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռասիստական քաղաքականությունը և անթույլատրելի ենք համարում խնդրին կրոնական երանգ հաղորդելը:

Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը», հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայկական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ ԽՎ-իաշխատանքներին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---