ՌԴ ԿԳՆ. Լազարյան եղբայրների անվան դպրոցը շարունակելու է գործել

ՌԴ ԿԳՆ. Լազարյան եղբայրների անվան դպրոցը շարունակելու է գործել

PanARMENIAN.Net - Լազարյան եղբայրների անվան դպրոցըև՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Մոսկվայում շարունակելու է գործել: Այս մասին սեպտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան:

«Դպրոցը և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Մոսկվայում շարունակելու է աշխատել: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր լուր պետք է ստուգել․ կրկնում եմ՝ դպրոցը աշխատում է և շարունակելու է աշխատել նախկինում ձեռք բերված մեր համաձայնության շրջանակում»,- հայտարարել է Ռուսաստանի կրթության նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ սկսել էին լուրեր շրջանառվել, ըստ որի օպտիմալացվելու է Մոսկվայի արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ Լազարյան եղբայրների անվան դպրոցը՝ 19-րդ դարում ստեղծված նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ աշակերտների մոտ կեսը հայ երեխաներ են։

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հաստատել էր, որ նման վտանգ կա և հարցը քննարկվելու է ռուս պաշտոնյայի այցի շրջանակում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---