Հայտնի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

Հայտնի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ ամերիկացի օպերային երգչուհի, մեր մոլորակի ամենաերգեցիկ սոպրանո ՝ Ռենե Ֆլեմինգը: Այդ մասին հայտարարել է Երևանյան Հեռանկարներ փառատոնը:

«Գրեմմի»-ի քառակի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համաշխարհային օպերային աստղը իր յուրօրինակ համերգով շնորհավորհում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85 ամյակը:

Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, երգչուհի, ով գերում է միլիոնավոր ունկնիդրներին իր շքեղ ձայնով, կատարյալ արտիստականությամբ և նմանը չունեցող բեմական կեցվածքով։

Աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին զուգահեռ, Ռենե Ֆլեմինգը ցնցող ելույթներով հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` խաղաղության Նոբելյան մրցանակիհ անձման արարողությունից մինչև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցը հիշատակող Բրանդենբուրգյան դարպասի մոտ կազմակերպված հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգին և Բուքինգեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին։ 2013թ-ին Ռենե Ֆլեմինգը երգել է նախագահ Օբամայի երդմնակալության համերգին և հանդես եկել Միացյալ Նահանգների բարձրագույն դատարանի համար, հրավիրվել է երգելու Չեխիայի հեղափուխության 20-ամյակի առիթով` այդ երկրի նախագահի կողմից: 2008թ-ին նա դարձել է Մետրոպոլիտան օպերայի հարյուրքսանհինգամյա պատմության առաջին կինը, ով մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։ Նա նաև դարձել է առաջին դասական երգիչը, ով երգել է «Սուպերգավաթի» ընթացքում։

2013թ.-ին նախագահ Օբաման պարգևատրել է նրան Ամերիկայի անհատ արվեստագետներին տրվող ամենաբարձր պատվո մրցանակով՝ Արվեստների ազգային մեդալով։

Հայտնի լինելով որպես նորանոր լսարաններին դեպի դասական երաժշտություն և օպերա ուղղորդող՝ Ռենե Ֆլեմինգը երգել է ոչ միայն Լուչիանո Պավարոտտիի և Պլասիդո Դոմինգոյի, այլ նաև Էլթոն Ջոնի, Փոլ Սայմոնի, Ստինգի, Մայքլ Բոլթոնի, Ջոշ Գրոբանի և Ջոուն Բաեզի հետ։ Նա վարել է մի շարք հեռուստատեսային և ռադիոհեռարձակումներ:

2011-ին նրա համերգը, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ, մեկ շաբաթվա ընթացքում ունեցել է 33 միլիոնից ավելի դիտում համացանցում:

14 անգամ «Գրեմմի» մրցանակի համար առաջադրված և 4 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից մինչև ռոք, ջազային կատարումներ:

Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաև Սթիվեն Սփիլբերգի «Տինտինի Արկածները» ֆիլմում: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` Դրիմվորկս «Երազների պահապանները» ֆիլմի համար, Ֆլեմինգի ձայնը լսելի է նաև 2017թ.-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծի» մրցնակակիր Գվիլեմո Տորոյի հռչակավոր «Ջրի ձևը» ֆիլմում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---