Էստոնիայի մայրաքաղաքում Դովլաթովի հուշարձանը կկանգնեցվի

Էստոնիայի մայրաքաղաքում Դովլաթովի հուշարձանը կկանգնեցվի

PanARMENIAN.Net - Հայկական արմատներով խորհրդային շրջանին հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի արձանը (1941-1990) կկանգնեցվի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Նման որոշում են կայացրել Տալլինի քաղաքային իշխանությունները:

Ինչպես հայտնել է Էստոնիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը, որը նախաձեռնել էր համապատասխան օրինագիծը Տալլինի խորհրդարանում, հուշարձանի կանգնեցման հարցերով կզբաղվի հատուկ հանձնաժողովը:

«Հնարավոր է, դա դասական հուշարձան չլինի, որը մեծ ֆինանսներ է պահանջում: Գուցե դա կլինի Դովլաթովի նստարանը որևէ զբոսայգում: Անկասկած, հարկ կլինի գաղափարների մրցույթ անցկացնել, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքում ներգրավել Դովլաթովի կենսագրությանն ու ստեղծագործություններին քաջատեղյակ անձանց»,-ասել է կուսակցության ներկայացուցիչ Անտո Լիյվատը, գրում է Ինտերֆաքսը:

Տալլինում Դովլաթովի արձանը կանգնեցնելու նախաձեռնությամբ էստոնացի գրողները հանդես էին եկել սեպտեմբերի սկզբին: Ինչպես ասել է նրանցից մեկը՝ Անդրեյ Խվոստովը, հենց Տալլինում է Դովլաթովը սկսել որպես գրող և հենց Էստոնիայում լրագրության ասպարեզում նրա ձեռք բերած փորձն է հիմք հանդիսացել «Փոխզիջում» պատմվածքների ժողովածուի համար: Տալլինի այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Դովլաթովը հուշատախտակ է փակցված նրա պատվին: Սակայն, ըստ Խվոստովի, նրա հուշարձանը կարող է էստոնական և ռուսական մշակույթների իսկական խորհրդանիշը դառնալ:

Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում: Դովլաթովը ծառայել է բանակում, 3 տարի ապրել է Տալլինում, աշխատել է թերթում, որից հետո վերադարձել է Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և »Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: 1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում: Արևմուտքում նա 12 գիրք հրատարակեց ռուսերեն լեզվով, նա նաև ամերիկյան ՓԵն-ակումբի դափնեկիր է, տպագրվել է New Yorker ամսագրում: Մինչ այդ նման պատվի ռուս գրողներից արժանացել էր միայն Վ. Նաբոկովը: Դովլաթովը շատ գեղեցիկ ռուսերենով էր գրում՝ ընտրում էր միայն «լավագույն բառերը լավագույն շարադասությամբ»: Դովլաթովի բոլոր ստեղծագործություններն այսպես թե այնպես ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերևակայելով: Իր ապրած կյանքն ու բառերը՝ահա այն ամենն, ինչ նա ուներ:

Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---