18-ամյա Կարինա Մովսեսյանը՝ ԵՄ լավագույն երիտասարդ գիտնական

18-ամյա Կարինա Մովսեսյանը՝ ԵՄ լավագույն երիտասարդ գիտնական

PanARMENIAN.Net - «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» (European Union Contest for Young Scientists) 29-րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18-ամյա հայազգի ուսանողուհի Կարինա Մովսեսյանը Չեխիայից:

Նախկինում նա արդեն 3 հեղինակավոր մրցանակ է ստացել Լոս Անջելեսում ԴՆԹ մուտացիաների և RAD51 պրոտեինի վերաբերյալ իր աշխատանքի համար, որը պետք է նպաստի քաղցկեղային բջիջների բուժմանը: Կարինա Մովսեսյանը մի մեխանիզմ է հայտնաբերել, որը կարող է կանխել քաղցկեղային ուռուցքի զարգացումը, գրում է «Պրահայի էքսպրեսը»:

2017-ին մրցույթն անցնում էր Տալլինում, որին մասնակցել է ԵՄ 120 երիտասարդ գիտնական:

Հաղթողները ստանում են 3.500-7000 եվրո և կարող են որպես հայցորդ ներկայանալ միջազգային հետազոտական կազմակերպություններում, ինչպիսիք են Միջազգային տնտեսական գործակալությունը և Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:

Swiss international talent forum-ի մեկ այլ անվանակարգում հաղթել է չեխ ուսանող Ալեքսանդր Յանկովը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---