Մեսսին 3-րդն է «Բարսելոնայի» կազմում խաղերի քանակով ակումբի պատմության մեջ

Մեսսին 3-րդն է «Բարսելոնայի»  կազմում խաղերի քանակով ակումբի պատմության մեջ

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպորտինգի» հետ խաղին մեկնարկային կազմում:

Այդ հանդիպումը 593-րդն է դարձել Մեսսիի համար կատալոնական թիմի կազմում: Այդպիսով, 30-ամյա արգենտինացին այդ ցուցանիշով հավասարվել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլին: Վերոնշյալ ֆուտբոլիստները կիսում են 3-րդ տեղը այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք առավելագույն քանակի խաղերն են անցկացրել թիմում ակումբի ամբողջ պատմության ընթացքում, գրում է Championat.com-ը:

«Բարսելոնայի» կազմում Մեսսից ու Պույոլից ավելի շատ խաղեր են անցկացրել միայն կիսապաշտպան Անդրես Ինյեստան (638 խաղ), որը մինչ օրս խաղում է թիմում, և Խավին (767):

Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղում է 2004-ից: Այս պահի դրությամբ նա իրացրել է 519 գնդակ ակումբի համար 593 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---