3G-ով Nokia 3310-ը պաշտոնապես թողարկվել է

3G-ով Nokia 3310-ը պաշտոնապես թողարկվել է

PanARMENIAN.Net - HMD Global ընկերությունը ներկայացրել է երրորդ սերնդի բջջային կապի հնարավորությամբ Nokia 3310-ի տարբերակը:

Ի սկզբանե լեգենդար Nokia 3310-ի նոր թողարկումը ներկայացվեց 2017-ի փետրվարին MWC ցուցահանդեսում, սակայն այդ մոդելը կարող էր աշատել միայն 2G ցանցերում: Այժմ այդ թերացումը շտկվում է:

Բացի այդ, Nokia 3310 3G-ը աչքի է ընկնում կոճակների միջև ավելի մեծ տարածությամբ՝ հարմարավետության համար, և ունի 2 նոր գունային երանգ, գրում է Ferra.ru-ն:

Հեռախոսն ունի 2,4-դյույմանոց դիսփլեյ QVGA թողունակությամբ (320 х 240 պիկսել), 2-մեգապիկսելանոց տեսախցիկ, սլոթ microSD ձևաչափի քարտերի համար, Bluetooth հնարավորություն և 1200 մԱժ մարտկոց:

Nokia 3310 3G հեռախոսը հասանելի կդառնա հոկտեմբերի կեսից՝ 69 եվրո մանրածախ գնով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---