«Քաշի՛ր հայկականը». Խաղարկություն՝ DigiTec EXPO-ի շրջանակում

«Քաշի՛ր հայկականը». Խաղարկություն՝ DigiTec EXPO-ի շրջանակում

PanARMENIAN.Net - Ներբեռնելով հայկական Earlyone, gg, Zangi և ONEX հավելվածները՝ ստացեք անակնկալներ. ստարտափերը միասին կազմակերպում են «Քաշի՛ր հայկականը» խաղարկությունը՝ DigiTec EXPO-ի շրջանակում:

Մասնակցության համար պարզապես անհրաժեշտ է.

1. Ձեր սմարթֆոնում ունենալ Earlyone, gg, Zangi և ONEX հավելվածները;

2. Earlyone հավելվածի միջոցով հերթագրվել գրանցման համար՝ ընտրելով «Քաշի՛ր հայկականը» և նշել տաղավարին մոտենալու նախընտրելի ժամը;

3. Այցելել DigiTec EXPO, մոտենալ 3-րդ հարկում գտնվող «Քաշի՛ր հայկականը» տաղավարին մինչ ընտրված ժամը:

Մասնակցության պահանջներին համապատասխանող բոլոր անձիք կստանան անակնկալներ, իսկ երկու ամենահաջողակները նաև հայկական Արմֆոն:

Հայտերի գրանցումը սկսվելու է սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, և ավարտվելու է հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին: Երկու հաջողակների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին՝ ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---