Այվազովսկու առևանգված կտավը հայտնաբերվել է Շվեյցարիայի աճուրդում

Այվազովսկու առևանգված կտավը հայտնաբերվել է Շվեյցարիայի աճուրդում

PanARMENIAN.Net - Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1976-ին Ռուսաստանում առևանգված «Ծովը» կտավը հայտնաբերվել է Շվեյցարիայի աճուրդում: Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

«ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի բաժինը ՌԴ մշակույթի նախարարության մասնակցությամբ պարզել են գողացված արվեստի գործի գտնվելու վայրը, որը հատուկ արժեք է ՌԴ մշակութային ժառանգությանա համար»,-ասել է Վոլկը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, տվյալներ էին ստացվել, որ Շվեյցարիայի տարածքում Koller աճուրդում սակարկության է ներկայացված Այվազովսկու 1845-ի «Ռեվելի տեսարանը»: Կտավի օրիգինալ անվանումն է «Ծովը»: «Ստեղծագործությունը գողացել էին 1976 թվականին «Դմիտրովսկի Կրեմլ» թանգարան-արգելոցի հավաքածուից»: Ինտերպոլի միջոցով շվեյցարացի գործընկերների հետ համագորածակցությամբ ավելի քան $1 մլն գնահատված նկարը հանվել է աճուրդից»,-ասել է ՆԳՆ ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այժմ աշխատանք է իրականացվում կտավը Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---