// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մասկը ներկայացրել է դեպի մարս 100-հոգանոց թռիչքի համար հրթիռը

Մասկը ներկայացրել է դեպի մարս 100-հոգանոց թռիչքի համար հրթիռը

PanARMENIAN.Net - Իլոն Մասկը ներկայացրել է BFR (Big Falcon Rocket) տրանսպորտային համակարգի նախագիծը: Ելույթ ունենալով IAC2017 (International Astronautical Congress) միջոցառմանը՝ SpaceX-ի ղեկավարը կատակով այդ կրիչն անվանել է Big Fucking Rocket: BFR-ը ներառում է բազմակի օգտագործման գերծանր հրթիռ և տիեզերագնացներ տեղափոխող տիեզերանավ, որը կարող է մինչև 100 մարդ տանել: Ունիվերսալ համակարգը նախատեսված է մոլորակի արբանյակում թռիչքների, արբանյակների և այլ տիեզերական սարքերի գործարկման, ինչպես նաև Լուսին և Մարս թռչելու համար, գրում է Lenta.ru-ն The Washington Post-ի վրա հղումով:

Ի վերջո BFR-ը կոչված է փոխարինելու SpaceX-ի բոլոր գործող և ստեղծվող հրթիռներն ու տիեզերանավերը:

Հենակետային ուղեծիր BFR-ը կարող է դուրս բերել 150 տոննա բեռ, կրիչի առաջին աստիճանի վրա նախատեսվում է տեղադրել 31 Raptor շարժիչ:

Մասկն առաջարկել է օգտագործել BFR-ը Երկիր մոլորակի սահմաններում մարդկանց տեղափոխման համար, կրիչի ուղևորությունը մոլորակի 2 կետի միջև մոտ 1 ժամ կտևի, մասնավորապես, Նյու Յորքից Շանհայ հնարավոր կլինի հասնել 39 րոպեում, իսկ Լոնդոն՝ 29: Առավելագույն արագությունը կկազմի ժամում 29.000 կմ: Ըստ Մասկի, տոմսի արժեքը, համարժեք կլինի Airbus A380-ի տոմսերին:

BFR-ի օգնությամբ Մասկը մտադիր է սկսել Լուսնի վրա բազայի, իսկ Մարսի վրա քաղաքի կառուցումը, քանի որ Մասկի ընկերության գլխավոր նպատակը Մարսի գաղութացումն է:

Ավելի վաղ SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պատմել էր Մարսի բնակեցման և ինքնաբավ քաղաք կառուցելու ծրագրերի մասին: Քաղաքը միլիոնանոց քաղաք պետք է լինի, որն ինքն իրեն կապահովի այն ամենով, ինչ անհրաժեշտ է և կլինի լիարժեք սոցիում, որը չի զիջի Երկրում մարդկանց ընկերակցություններին: Մասկի պլանների իրագործման գլխավոր գործիքը տիեզերական թռիչքների էժանացումն է: Ըստ նրա, ուղեծիր բեռների առաքման արժեքը պետք է նվազի առնվազն 50.000 անգամ, որպեսզի այդպիսի քաղաքի կառուցումը Մարսում հնարավոր դառնա:

Մասկի գաղափարաներն ընդունելի են ոչ բոլոր մասնագետների համար: Լոնդոնի քոլեջի աստղագետ Էնդրյու Քոութսն իր բլոգում գրել է, որ Մարսում քաղաքի ջեռուցումն ապահովելու հետ կապված խնդիրներից բացի, քաղաքի գոյությանը կխանգարի այն, որ Կարմիր մոլորակի մակերեսը պաշտպանված չէ տիեզերական ճառագայթների և արևային քամու հոսքերի ռմբահարումից: Ուստի տևական բնակությունը Մարսում կամ ուղղակի թռիչքն այդ մոլորակ կարող է սպանել մարդուն կամ քաղցկեղի և առողջական այլ լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ուստի, ըստ Քոութսի, Մասկի գաղափարները դեռևս երազանքներ են, որոնց պետք է ձգտել, սակայն հնարավոր չէ իրականացնել մոտ ապագայում:

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը