Հոկտեմբերի 2-ից ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Հոկտեմբերի 2-ից ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ին կնվազի 5-6 աստիճանով, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Երևանում՝ հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---