Հայ ծանրորդները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը. Միջազգային ֆեդերացիան է որոշել

Հայ ծանրորդները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը. Միջազգային ֆեդերացիան է որոշել

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը Բուխարեստում կայացած նիստում միաձայն որոշել է տարիներ առաջ հակադոպինգային կանոնները խախտած 9 երկրի ազգային ֆեդերացիայի՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, մեկ տարով հեռացնել, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի կեսից, հետևաբար, այդ երկրների, նրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---