Ջոն Մալկովիչն անհամբեր հանդիպման է սպասում հայ հանդիսատեսի հետ

Ջոն Մալկովիչն անհամբեր հանդիպման է սպասում հայ հանդիսատեսի հետ

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչն անհամբեր հանդիպման է սպասում հայ հանդիսատեսի հետ: Նա տեսաուղերձ է հղել Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին Հայաստան այցից առաջ:

«Ես այժմ բավականին անձրևոտ Սան Սեբաստիանում եմ, աշխարահի ամենալավ երկրում՝ Իսպանիայում: Շուտով կտեսնեմ ձեզ և անհամբեր սպասում եմ դրան: Մենք մեկնում ենք Երևան: Հուսով եմ, շատ շուտով կհանդիպենք»,-ասել է Մալկովիչն իր տեսաուղերձում:

Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր և կինոռեժիսոր Ջոն Մալկովիչը Հայաստան կժամանի: Հոկտեմբերի 11-ին նա կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան V միջազգային փառատոնի բացմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---