Երևան կայցելի ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահը 2 հոկտեմբերի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների, հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Նշվում է, որ Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է ԱՄՆ վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման,տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Էնդրյու Շեֆերը Եվրոպայի ու միջազգային կազմակերպությունների հարցերով ունի մեծ փորձառություն, մինչև այս պաշտոնին նշանակվելը եղել է Վիեննայի Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում գործերի ժամանակավոր հավատարմատարը։ 2015 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2017-ի հունվար ամիսը նա զբաղեցրել է կազմակերպությունում ԱՄՆ-ի առաքելության փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2014-ից մինչեւ 2015-ի օգոստոսը Շոֆերը ծառայել է այս կազմակերպությունում որպես Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում խորհրդական։ Մինչև Վիեննայի միջազգային կազմակեր պություններում ԱՄՆ-ի առաքելությունում ծառայելը, Էնդրու Շոֆերը 2011-ից 2014 թվականներին զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, աշխատել Քուվեյթում, Բահրեյնում ու Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանություններում։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |