2017-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24%-ով

2017-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Սեպտեմբերին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 255 010 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.5 տոկոսով:

2017-ի սեպտեմբերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 245 364 մարդ՝ 11.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշը:

2017-ի հունվար-սեպտեմբերին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 20.3 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 17 183 տոննա ապրանք, որը 49.7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ասվում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

2017-ի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 646 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 65 889 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 21 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---