ԱԺ-ն մերժել է ԵՏՄ-ին ՀՀ անդամությանն առնչվող ԵԼՔ-ի նախագիծը. Կողմ էր ընդամենը 10 պատգամավոր

ԱԺ-ն մերժել է ԵՏՄ-ին ՀՀ անդամությանն առնչվող ԵԼՔ-ի նախագիծը. Կողմ էր ընդամենը 10 պատգամավոր

PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծին հոկտեմբերի 4-ի առավոտյան ԱԺ-ում կայացած քվեարկությանը կողմ էր ընդամենը 10 պատգամավոր։ Որոշման նախագծին դեմ էր 79 պատգամավոր։

Այսպիսով, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԵԼՔ-ի ներկայացրած նախագիծը խորհրդարանը մերժել է, հայտնում է Aysor.am-ը։

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների թիվը 9 է և առայժմ հայտնի չէ՝ որ պատգամավորն է մյուս խմբակցություններից կողմ քվեարկել նախագծին։

Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԵՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միությունից) Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությունը:

ԵԼՔ-ի նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ ԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---