// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը

Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերից՝ հորդորելով դիտել այն:

«Դիտեք Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») ֆիլմի այս հզոր թրեյլերը՝ սա իրապես ցեղասպանության մասին արդիական պատմություն է, որը նկարահանել է «Էմմիի» և «Օսկարի» հավակնորդ ռեժիսոր Ջո Բերլինգերը: Սա իրոք վերջին շրջանում իմ տեսած ամենահզոր ֆիլմերից է: Ինձ համար մեծ պատիվ էր երաժշտություն գրել ֆիլմի համար»,-գրել է Թանկյանը:

Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:

 Ուշագրավ
«Անցյալ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն»
Աբելյանն այդ պաշտոնում կփոխարինի Քեթրին Փոլարդին
«Այցի հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր»
Պատասխանելով ապագայում նոր հանդիպման մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «կոնկրետ պլաններ դեռ չկան»