ՊՆ փոխնախարար. Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն Արցախի տարածքին չի վերաբերում 4 հոկտեմբերի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ այն Արցախի տարածքին չի վերաբերում: Ազգային ժողովը քննարկում է «Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը: «Համաձայնագրով նախատեսվում են միացյալ գործողություններ, որոշումների կայացում և զորքերի կիրառում ՀՀ տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում և ՌԴ-ի տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։ Այս համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում», - ասել է Արտակ Զաքարյանը, գրում է Aysor.am-ը: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պաշտպանության փոխնախարարին հարցրել է, թե ինչպիսին կլիներ ՀԱՊԿ արձագանքը, երբ գնդակոծվում էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, եթե համաձայնագիրը լիներ 2015-2016 թվականներին: Նա հարցրել է նաև թե «որտե՞ղ է այն երաշխիքը, որ Թուրքիայի կողմից որևէ գործողության պարագայում ռեակցիա լինելու է», Ըստ Արտակ Զաքարյանի, ՀԱՊԿ համակարգում մի փոքր այլ տրամաբանություն է գործում, և յուրաքանչյուր անդամ-պետություն կարող է իր կոլեկտիվ անվտանգության համակարգից օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում։ «Մեր պարագայում այդ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը չի եղել և մեր զինված ուժերն ինքնուրույն են կարողացել համապատասխան խնդիրը լուծել», - ասել է Զաքարյանը։ Ինչ վերաբերում է «Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագրին, ապա, փոխնախարարի խոսքով, համաձայնագիրը խաղաղ ժամանակ պլանավորում է բոլոր հնարավոր զարգացումները, ռիսկերն ու վտանգները։«Այս համաձայնագրի պարագայում միայն հայ-թուրքական սահմանի հանգամանքը չի, սա ընդհանուր Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նկատմամաբ ցանկացած տիպի ագրեսիայի և զինված հարձակման պարագայում համաձայնագիրը գործում է», -ասել է Զաքարյանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց |