Yandex.Taxi-ն նոր սակագներ կունենա՝ «Ստարտ», «Ստանդարտ», «Բիզնես» և «Մինիվեն»

Yandex.Taxi-ն նոր սակագներ կունենա՝ «Ստարտ», «Ստանդարտ», «Բիզնես» և «Մինիվեն»

PanARMENIAN.Net - Yandex.Taxi -ն մեկնարկում է նոր սակագների շարք՝ «Ստարտ», «Ստանդարտ», «Բիզնես» և «Մինիվեն»: Նոր սակագները կօգնեն ապահովել բարձրորակ ծառայություն և համապատասխան դասի մեքենաների մոտեցում։ Ուղևորների համար էլ ավելի հեշտ և հարմար կլինի ընտրել տաքսի՝ ցանկություններից և պահանջներից ելնելով։

«Ստարտ»՝ սկզբնական մակարդակի սակագին է մատչելի գնով: Այն համապատասխանում է նրանց, ում բավավարարում են տաքսիի հիմնական գործառույթները՝արագ և մատչելի Ա կետից Բ կետ հասնելը։ Մեքենաների մոտեցումը կարժենա 200 դրամ: Այդ գումարի մեջ ընդգրկված են առաջին երկու կիլոմետրերը, այնուհետև ուղևորությունը կարժենա 100 դրամ մեկ կիլոմետր ճանապարհի համար։

Երկրորդ, «Ստանդարտ» սակագնին վերաբերում են ավելի բարձր դասի տաքսիները։ Այսօրվա դրությամբ Yandex.Taxi-ի աշխատակիցները ստուգել են ավելի քան հազար մեքենա՝ ընտրելով լավագույնները «Ստանդարտ» սակագնի համար։

Նախքան նոր սակագնով աշխատելու իրավունք ստանալը, վարորդները վերապատրաստվել են և հաջողությամբ հանձնել են թեստերը։ «Ստանդարտ» սակագնով հասանելի են 500 դրամից սկսած ուղևորությունները, ուր նաև ընդգրկված են առաջին երեք կիլոմետրերը, այնուհետև ճանապարհի կիլոմետրը՝ 100 դրամ։

«Բիզնես» սակագնի համար նախատեսված են E-դասից ոչ ցածր ավտոմեքենաները՝ Mercedes-Benz, Nissan Teana կամ BMW 5-series։ Ուղևորությունը հասանելի է 800 դրամից սկսած: Արժեքի մեջ ներառված է երեք կիլոմետր ճանապարհը, այնուհետև ճանապարհի կիլոմետրը՝ 100 դրամ։

«Մինիվենը» հարմար է մեծ խմբով ուղևորության կամ խոշոր ուղեբեռի փոխադրման համար։ Մեքենաների մոտեցումը այդ սակագնով կկազմի 600 դրամ, ներառյալ երեք կիլոմետր ճանապարհը, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը կարժենա 100 դրամ:

«Սակագները նախագծված են հատուկ Հայաստանի համար՝այս ամենը մեծ աշխատանքի արդյունք է, մենք լրջորեն վերանայել ենք ուղևորության որակի ապահովման նախկին մոտեցումը։ Արմատապես փոխվել են մեքենաների գնահատման համակարգը և վարորդների հանդեպ պահանջների մակարդակը։ Նոր շարքի մեկնարկը թույլ կտա իրականացնել հստակ սահման ավտոմեքենաների միջև և կապահովի նոր որակի մակարդակ ուղևորներին, ովքեր պատրաստ են վճարել քիչ ավել մեծ հարմարավետության համար», -ասել է Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Գեորգի Հակոբյանը:

Օրինակ, Կասկադից մինչև Հանրապետության հրապարակ տաքսիով հասնելը «Ստարտ» սակագնով կարժենա 300 դրամ, իսկ ավելի հարմարավետ «Ստանդարտ» սակագնով՝ 500 դրամ։ Ուղևորությունը նույն երթուղու համար «Մինիվեն» սակագնով կկազմի 600 դրամ, իսկ «Բիզնես» սակագնով՝ 800 դրամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Վճարումը հնարավոր է թե կանխիկ, թե բանկային քարտով հավելվածում. գումարը կգանձվի ավտոմատ կերպով երթուղու վերջում։ Բացի այդ, Yandex.Taxi -ի օգտատերերը միշտ կարող են հեշտությամբ համեմատել բոլոր մատչելի սակագներով ուղևորության արժեքները մեկ էկրանին, և ընտրել, ամենահարմարավետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---