ՀԱԵ․ Գումբուրդոյի տաճարի նկատմամբ հավակնություն չունենք, այն վրացական է

ՀԱԵ․ Գումբուրդոյի տաճարի նկատմամբ հավակնություն չունենք, այն վրացական է

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատել է, որ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում 10-րդ դարի եկեղեցու նկատմամբ որևէ հավակնություն չունի և այն համարվում է վրացական:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

Վրաստանի պատրիարքարանում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի ուղղափառ Եկեղեցու և Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչերի միջև:

Հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ծագած հարցերը քննարկել և որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ խնդիրը իրավական ու կրոնական հարթությունից բացի ունի նաև բարոյական մեծ նշանակություն, և ընդունվող որոշումները կլինեն իրավիճակի խաղաղ կարգավորման բարի օրինակ

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր և այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը:

Նշվում է, որ ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է և սադրանքը՝ անթույլատրելի: Հոգևորականները հորդորում են բոլորին՝ պահպանել հազարամյակների ընթացքում ձևավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերել հեռատեսություն և առաջացած հարցերը լուծել օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով:

Հայտարարությունը ստորագրել են Կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի Առաքելական ուղղափառ եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Վրաստանի Հաշտության և Քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---