Շարմազանով. Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանինն էլ կարող էր

Շարմազանով. Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանինն էլ կարող էր

PanARMENIAN.Net - Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանինն էլ կարող էր 1:6 պարտվել: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կրած ծանր պարտությանը Լեհաստանից:

Նա նշել է նաև, որ ֆուտբոլի հավաքականի վիճակի բարելավումը կապված է մեծ ֆինանսների հետ: «Ֆուտբոլի նորմալ թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից 1 միլիոն դոլար փող է պետք», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Շարմազանովը հավելել է նաև, որ Ռուբեն Հայրապետյանը տարիների ընթացքում ազնվորեն ծառայել է հայկական սպորտին։ «Նրա անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերերում: Պարոն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, երբ Սլովակիային հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը: Իր ՀՖՖ նախագահ եկած ժամանակահատվածում նա ամեն ինչ արել է, որ ֆուտբոլն ունենա լավ պայմաններ։ Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի՞, իրենց փոխարեն խաղա՞, ինչ է», -ասել է նա։

Նա նաև հույս է հայտնել, որ 2020 թվականին Հայաստանի հավաքականը կարող է համախմբվել և ավելի լավ արդյունք ցուցաբերել։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանիֆուտբոլիհավաքականը 1-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց լեհական ընտրանու կողմից սեփական հարկի տակ։Հայաստանի հավաքականը 6 միավորով խմբի նախավերջին հորիզոնականում է։ Հոկտեմբերի 8-ին ընտրանին կխաղա խմբի Ղազախստանի հավաքականի հետ։

Ընթերցեք նաև.Միջազգային ԶԼՄ-ները Հայաստան-Լեհաստան հանդիպման մասին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---