Երևանում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը

Երևանում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը:

Քաղաքի բացման արարողությանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրտսեր որդիների հետ միասին:

Իրական քաղաքի մոդել հանդիսացող ծրագիրն իրականացնողների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկական քաղաքում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, նաև զրուցել է մանկական քաղաքի փոքրիկ քաղաքապետի հետ: Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ պատասխանատուները նշել են, որ «Սիթիզեն»-իհիմքում դրված է երեխայի զարգացման համար կարևոր երկու գաղափար՝ կրթություն և զվարճանք։

Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, ովքեր խաղային միջավայրում հնարավորություն կունենան ծանոթանալու 60-ից ավելի մասնագիտությունների, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձ։

«Սիթիզեն» մանկական քաղաքն ունի իր հրապարակը, փողոցներն ու հաստատությունները, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։ Նշվել է նաև, որ «Սիթիզեն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում, որ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել և ինչպես վաստակել կամ ծախսել վաստակած գումարը։

Երեխաների համար նախատեսված այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել աշխարհի տարբեր քաղաքներում, որոնց շարքին միացավ նաև Երևանը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

«Cityzen» քաղաքում այլ մասնագիտությունների շարքում, ներկայացված է նաև հեռահաղորդակցության ոլորտը՝ ի դեմս Հայաստանում այդ ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնի: Ընկերության տեխնոլոգիական կենտրոնը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար: «Cityzen»-ն իրական քաղաքի փոքր մոդել է՝ իր ենթակառուցվածքներով, օրենքներով և հաստատություններով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաները՝ ինտերակտիվ և պարզեցված պարապմունքների միջոցով կծանոթանան ժամանակակից տեխնոլոգիաներին և գիտելիքներ կստանան հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև ավելի լայն պատկերացում կկազմեն, թե ինչպես է գործում անլար հաղորդակցությունը: Հատուկ խաղային մոդելի շնորիվ երեխաները կպարզեն, թե ինչպես կարելի է 3G ցանցից անցում կատարել դեպի 4G ցանց, որպեսզի երկրի բնակիչներին և սպասասրահում սպասող ծնողներն ապահովվեն գերարագ ինտերնետով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը «Cityzen»-ում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ երեխաները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հիմունքներին, պատմությանը, բջջային կապի աշխատանքի սկզբունքներին և կիմանան, թե ինչով է, օրինակ՝ 3G ցանցը տարբերվում 4G ցանցից: Նախաձեռնությունը կարևոր է վաղ տարիքից երեխաների մոտ տարբեր մասնագիտությունների մասին պատկերացում ձևավորելու առումով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Cityzen»-ում բացված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաների համար նախատեսված պարապմունքները կանցնեն վեց ուղղություններով՝ բջջային տեխնոլոգիաներ, համացանցի հիմունքներ, ցանցերի աշխատանք, համացանցային անվտանգություն, ռոբոտաշինություն և շարժական սարքավորումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---