Ղազախստան-Հայաստան` 1-1. Ընտրանին ոչ ոքիով ավարտեց ԱԱ ընտրական փուլը

Ղազախստան-Հայաստան` 1-1. Ընտրանին ոչ ոքիով ավարտեց ԱԱ ընտրական փուլը

PanARMENIAN.Net - 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ղազախստանի հավաքականը հյուրընկալեց Հայաստանի հավաքականին:

Խաղն ավարտվեց ոչ ոքի` 1-1 հաշվով: Առաջին խաղակեսում տանտերերի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ խաղակեսում Բաուրժան Տուրիսբեկը հավասարեցրեց հաշիվը:

Հայաստանն ու Ղազախստանը ավարտեցին ԱԱ ընտրական փուլը խմբի բախավերջին ու վերջին հորիզոնականները զբաղեցնելով ու համապատասխանաբար 7 և 2 միավոր վաստակելով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---