// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Կամազը» բեռնատարներ կարտադրի Հայաստանում

«Կամազը» բեռնատարներ կարտադրի Հայաստանում

PanARMENIAN.Net - Ռուսական ավտոմեքենաշինության հսկա «Կամազ» ընկերությունը բեռնատարներ կարտադրի Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:

Ըստ նրա, ընկերությունը մտադիր է ՀՀ ազատ տնտեսական գոտում բեռնատարների հավաքման արտադրություն սկսել «Կամազի» հիմքի վրա և արտահանել արտադրանքը երրորդ երկրներ, հայտնում է ԱՌԿԱ-ն:

«Դա կլինի հայկական ընկերություն, որը համագործակցելով «Կամազի» և ամերիկյան մի ընկերության հետ, արտադրանք կտա, ինչը թույլ կտա ձեռնարկություն ստեղծել և արտահանում կազմակերպել»,-ասել է Ազիզյանը:

Ըստ փոխնախարարի, կա նման արտադրություն հիմնելու պատրաստակամություն և կան շուկաներ, որոնց հայկական կողմը կարող է առաջարկել արտադրանքը:

Նա հավելել է, որ համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի այս շաբաթ:

 Ուշագրավ
ՀՀ ՏՄՊՊՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 38%-ով՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 1 կգ համար կազմելով 3842 դրամ
Ընկերությունն այժմ թեյի 4 տեսակ է արտադրում՝ ուրցի, դաղձի, ուրցի և դաղձի, սրոհունդի, երիցուկի և ուրցի:
ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերը
Պաշտոնական վիճակագրությունը չի բացահայտում` կոնկրետ ինչ տեսակի ու քանի հատ սարք է արտադրվել