Իսլանդիան ամենասակավաթիվ բնակչությամբ երկիրն է, որը երբևէ մասնակցել է ֆուտբոլի ԱԱ-ին

Իսլանդիան ամենասակավաթիվ բնակչությամբ երկիրն է, որը երբևէ մասնակցել է ֆուտբոլի ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Իսլանդիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Կոսովոյի թիմին 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին ընտրական փուլի 10-րդ տուրի եզրափակիչ խաղում:

Սկանդինավյան թիմն առաջին տեղն է գրավել խմբում՝ ԱԱ-2018-ի ուղեգիր ստանալով: Այդպիսով, Իսլանդիայի հավաքականը դարձել է ամենասակավաթիվ բնակչությամբ երկիրը, որը երբևէ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակչին, գրում է Championat.com-ը:

Իսլանդիայի բնակչությունը մոտ 330.000 է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Տրինիդադ և Տոբագոյին, որի բնակչությունը 1,3 մլն էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---