Սիրիան զրկվել է ԱԱ-2018 մասնակցությունից՝ 121-րդ րոպեին գնդակը դիպել է դարպասաձողին

Սիրիան զրկվել է ԱԱ-2018 մասնակցությունից՝ 121-րդ րոպեին գնդակը դիպել է դարպասաձողին

PanARMENIAN.Net - Սիրիայի հավաքականը պարտվել է ավստրալացիներին 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ ռաունդի պատասխան խաղում: 121-րդ րոպեին սիրիացիները կարող էին հավասարեցնել հաշիվը տուգանայինից, ինչը նրանց ԱԱ ուղեգիր կապահովեր, սակայն Օմար ալ Սոմայի հարվածը դիպավ դարպասաձողին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 6-րդ րոպեին Ալ Սոմայի շնորհիվ սիրիացիներն առաջ անցան, 7 րոպեից Թիմ Քեհիլը վերականգնեց հավասարությունը: Այս թիմերի առաջին հանդիպումը նույնպես հավասար հաշվով էր ավարտվել՝ 1:1, ուստի հաղթողը պետք է որոշվեր լրացուցիչ ժամանակում: 109-րդ րոպեին Քեհիլը երկրորդ գնդակը ուղարկեց սիրիացիների դարպասը, իսկ Ալ Սոմայի հարվածը տուգանայինից դիպավ դարպասաձողին:

Սիրիացիներն այսպիսով դուրս մնացին պայքարից և զրկվեցին աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---