Տամագոչիները վերադառնում են

Տամագոչիները վերադառնում են

PanARMENIAN.Net - Bandai ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է կրկին տամագոչի խաղալիքների արտադրություն սկսել ԱՄՆ-ում:

«Մենք այնքան մեծ արձագանք ստացանք ամբողջ աշխարհում խաղի երկրպագուներից, մեզ խնդրում էին վերադարձնել այն, և մենք այդպես էլ արեցինք»,-ասել են ընկերության ներկայացուցիչները: Գնումների նախնական պատվերները Amazon ինտերնետ-հարթակում սկսվել են հոկտեմբերի 10-ին, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Նշվում է, որ խաղի թարմացված տարբերակի արժեքը 15 դոլար է:

Bandai ընկերությունն առաջին տամագոչիները թողարկել է 1996-ին: Դա փոքր էլեկտրոնային սարք էր, որն ուրվագծով ձու էր հիշեցնում, սև-սպիտակ էկրան ուներ և 3 կոճակ: 4-րդ կոճակը հետևի պանելի վրա էր և նախատեսված էր սարքը վերբեռնելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---