Ավստրալիայում հանգուցյալի SMS-ը լիարժեք կտակ է համարվել

Ավստրալիայում հանգուցյալի SMS-ը լիարժեք կտակ է համարվել

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի դատարանը տեքստային հաղորդագրությունը համարել է հանգուցյալի լիարժեք կտակը: Ընդ որում SMS-ը նույնիսկ չի ուղարկվել և ուղղակի պահվել է հեռախոսի հիշողության մեջ:

Դատարանը որոշել է տունը կտակել եղբորն ու զարմիկին՝ ձեռնունայն թողնելով կնոջն ու որդուն, որոնց հետ, հավանաբար, վատ հարաբերություններ է ունեցել հանգուցյալը, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով:

Տղամարդը ինքնասպան է եղել 2016-ի հոկտեմբերին: Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել է կինը, կողքին ընկած է եղել հեռախոսը: Ընկերները որոշել են դիտել նրա զանգերի ու հաղորդագրությունների պատմությունը և հայտնաբերել են SMS-ը: Այլ կտակի գոյության վերաբերյալ ապացույցներ այդպես էլ չեն հայտնաբերվել:

«Դեյվ Նիք և Ջեկ, դուք կստանաք այն ամենն, ինչ ես ունեմ՝ տունը և թոշակը: Իմ աճյունը թաղեք տան հետևի բակում: Մի փոքր գումար կա հեռուստացույցի հետևում ու մի քիչ էլ բանկում: Սա է իմ կամքը»,-ավում էր հաղորդագրության մեջ: Տղամարդը նշել էր նաև կրեդիտային քարտի համարն ու ծածկաբառը:

Պարզվել է, որ մահից առաջ նա շատ է շփվել եղբոր ու զարմիկի հետ:

Ըստ Քվինսլենդի օրենքի, կտակը պետք է գրված և ստորագրված լինի 2 վկաների կողմից: Եթե մարդը մահանում է, կտակ չթողնելով, նրա ողջ գույքն ու ունեցվածքը բաժանվում է ըստ իրավահաջորդության մասին օրենքի: Ավստրալիայում գործում է իրավունքի նախադեպերի համակարգ, այժմ դատարանները պարտավոր են հաշվի առնել այս որոշումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---