Արյեն Ռոբենն ավարտել է կարիերան Հոլանդիայի հավաքականում

Արյեն Ռոբենն ավարտել է կարիերան Հոլանդիայի հավաքականում

PanARMENIAN.Net - Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ ավարտում է կարիերան Հոլանդիայի հավաքականում, երբ հայտնի է դարձել, որ այդ երկրի հավաքականը չի մասնակցի ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլին:

Այդ մասին 33-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է ընտրական փուլի ավարտից հետո՝ հոլանդացիներն իրենց հարկի տակ հաղթեցին Շվեդիային 2:0 հաշվով: Երկու գոլի հեղինակն էլ Ռոբբեն էր: Սակայն չնայած հաղթանակին, թիմը Ա խմբում միայն 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց, գրում է Sport.ru-ն:

Ռոբենը հանդես է գալիս Հոլանդիայի հավաքականում 2003թ.: Ազգային հավաքականի կազմում նա մեդալ է նվաճել աշխարհի առաջնություններում՝ 2010-ի արծաթն ու 2014-ի բրոնզը: 2015-ի օգոստոսին նա դարձավ թիմի ավագը:

Ընդհանուր առմամբ ազգային թիմի կազմում Ռոբենն անցկացրել է 96 հանդիպում, 37 գոլի հեղինակ է դարձել և 29 գոլային փոխանցում կատարել: Հոլանդիայի հավաքականի լավագույն ռմբարկուների թվում նա զիջում է միայն Ռոբին վան Պերսիին (50), Կլաս Յան Հունտելարին (42) և Պատրիկ Կլյույվերտին (40):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---