Հայաստանը՝ «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում

Հայաստանը՝ «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում

PanARMENIAN.Net - «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» վարկանիշավորման համաձայն Հայաստանն ընդգրկվում է «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում, որտեղ ներկայացված է թվով 17 զարգացող երկիր՝ նորարարության արդյունավետության և կատարողականի բարձր ցուցանիշներով։

Նման տվյալներ ներկայացվել են Նյու Յորքում տեղի ունեցած «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:

Հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, INSEAD գործարարության դպրոցի և Քորնել համալսարանի կողմից՝ Նյու Յորքում։

Նորարության ոլորտի առաջատար փորձագետների, ակադեմիական շրջանակների, ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած միջոցառմանը քննարկվել է նորարարության դերը՝ տնտեսական աճ և կայուն զարգացում խթանելու առումով, ներկայացվեցին 2017թ․ վարկանիշավորման արդյունքներն ու մեթոդաբանությունը։

Միջոցառմանը քննարկվել են արդյունավետության չափանիշները՝ նորարարության և եկամուտի մակարդակի հարաբերակցության առումով։ Հայաստանի օրինակով արձանագրվել է, որ նորարարությունը չի սահմանափակվում տնտեսության ոլորտում աշխարհի առաջատար երկրներով, հայտնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

«Գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցը վարկանիշավորում է երկրների տնտեսությունների նորարարական ներուժը։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ» վարկանիշը կազմվել է 81 չափորոշիչների հիման վրա՝ 127 երկրների տնտեսությունների համար (աշխարհի բնակչության 92.5%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 97.6%-ը)։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---