Apple-ը թողարկել է iOS 11-ի երրորդ պաշտոնական թարմացումը

Apple-ը թողարկել է iOS 11-ի երրորդ պաշտոնական թարմացումը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը թողարկել է iOS 11-ի երրորդ պաշտոնական թարմացումը՝ iOS 11.0.3-ը:

iOS 11.0.3-ը թողարկվել է iOS 11.0.2 ոչ այնքան մեծ թարմացումից մեկ շաբաթ և iOS 11-ի մեծ շնորհանդեսից գրեթե մեկ ամիս անց:

iOS 11.0.3-ն «օդով հասանելի է» iOS 11-ի բոլոր օգտատերերին կարգաբերումների հավելվածի միջոցով: Ըստ Apple-ի նկարագրության, iOS 11.0.3 թարմացման մեջ շտկված են iPhone և iPad-ի սխալներն ու թերացումները, գրում է Ferra.ru-ն:

Մասնավորապես, շտկվել է խնդիրը, երբ որոշ iPhone 7 և iPhone 7 Plus-ում չէր գործում ձայնային և դիպչելու գործառույթները, ինչպես նաև iPhone 6s-ում հնարավոր չէր սենսորային մուտքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---