«Զվարթնոց» օդանավակայանում վթարի է ենթարկվել «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը` զոհեր չկան14 փետրվարի 2008 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Բելավիա» ավիաընկերության Բ2-1834 չվերթը կատարող ինքնաթիռը վայր է ընկեր թռիչքից անմիջապես հետո, շրջվել է թեւի վրա, բռնկվել է եւ կիսվել է երկու մասի: Վթարը տեղի է ունեցել 4:15-ին: Բոլոր 18 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները ողջ են: 11 տուժածները հասցվել են հիվանդանոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում: Հայաստանի Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ ինքնաթիռի վթարիփաստով քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է Ոստիկանության գլխավոր քննչական վարչության վարույթում: Բելառուսի տրանսպորտի նախարարության, ավիացիայի կոմիտեի եւ «Բելավիա» ավիաընկերության մասնագետները մեկնում են Երեւան բելառուսական ինքնաթիռի վթարի պատճառը հետաքննելու նպատակով»,-հաղորդել է «Բելավիա» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը: Նրա խոսքերով, մասնագետները Մինսկից կմեկնեն Մոսկվա եւ հետո Երեւան: «Ըստ միջազգային նորմերի, ինքնաթիռների վթարների հետաքննությունն անցնում է այն երկրի տարածքում, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը: Սակայն բելառուս մասնագետները կաշխատեն իրենց հայ գործընկերների հետ միասին»,-ասել է Գուսարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |