Սարգսյանն ու Ալիևը մինչև հոկտեմբերի վերջ կհանդիպեն Ժնևում

Սարգսյանն ու Ալիևը մինչև հոկտեմբերի վերջ կհանդիպեն Ժնևում

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, գրում է Aysor.am-ը։

«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», - հայտարարել է Աշոտյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ Աշոտյանը պատասխանել է, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։

«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելեց ՀՀԿ փոխնախագահը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Աշոտյանն ասել է, որ դրա բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։

«Բանակցություններն այս պահին շարունակվում են, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում մենք հավատարիմ լինելով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից», - նշել է Աշոտյանը։

Հոկտեմբերի 11-ին, 12-ին ՀՀ նախագահը Սոչիում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, որոնց ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահը:

Ընթերցեք նաև.Քոչարյան. Բաքուն հրաժարվում է միջազգային պարտավորություններից, և դա հարցի տակ է դնում ամեն համաձայնություն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---